Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ծառուկյանի վերադարձի պահանջը կա, բայց ինքը  պետք է որոշի   (տեսանյութ)

Քաղաքականություն
bozoyan

«ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է որոշել հեռանալ քաղաքականությունից, ինքն էլ կարող է որոշում կայացնել վերադառնալ»,- քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքերով՝  նույնիսկ քաղաքացիներն են այդ հարցը բարձրացնում: Ըստ նրա՝ մեծ անվստահություն կա բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, որը զգացվել է նաեւ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: «Մարդկանց հետ շփումների ժամանակ նրանք հասկացան, որ այդ մարդու վարկանիշը բավականին կայուն բարձր է եւ մարդկանց մոտ կա սպասում, այսպիսի հարցադրում էին անում, որ կվերադառնա, թե ոչ:  Պահանջը կա, բայց այդ պահանջը ինչպես կկապիտալիզացվի, ինքը անձամբ կորոշի՝ վերադառնա՞լ, թե չի վերադառնա, դա զուտ պետք է հարցնեք իրեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը: Նրա խոսքերով՝ 2015 թ-ից հետո քաղաքական դաշտը բաց է մնացել. «Իշխանություններին չեն սիրում, նույնիսկ մեծ չարություն կա նրանց հանդեպ, բայց նաեւ վստահություն չկա մյուսների նկատմամբ»: Քաղաքագետն այսօր անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներդրումների խրախուսման համար պետական հիմնադրամների ստեղծման ծրագրին՝ այն համարելով ողջունելի. «Պետությունը ինքը պետք է փորձի ազդել այս միջավայրի վրա դրական իմաստով» : Նրա խոսքերով՝ Հայաստանում այսօր բավականի ծանր իրավիճակ է եւ պատճառը ոչ բարենպաստ ներդրումային վիճակն է: