Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանում մեծ է ՓՄՁ –ի չիրացված ներուժը» (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski-4

Հայաստանում փոքր ու  միջին բիզնեսին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 30 տոկոսը: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին զարմացած է՝ ցուցանիշը չափազանց փոքր է, ԵՄ անդամ պետություններում այս ցուցանիշը 60-70 տոկոսից պակաս չէ։ ՀՀ-ում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին ասում է՝ Հայաստանում մեծ է ՓՄՁ –ի չիրացված ներուժը:  «ՓՄՁ ոլորտի կյանքը հեշտացնելու համար մի շարք առանձնահատուկ քայլեր են պետք իրականացնել, դրանք կապված են թե հարկային –մաքսային ոլորտների, բիզնեսի համար արդար միջավայրի ստեղծման հետ: Եվրոպայի բիզնեսի միությունը մշակել է հանձնարարականներ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի կառավարությանն այս ոլորտի զարգացում ապահովելու համար, այն է՝ դատական համակարգի անկախացում, կոռուպցիայի դեմ պայքար»; ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ   Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ այս շաբաթ պաշտոնապես կմեկնարկի ՓՄՁ աջակցության 7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը,  որ իրականացվում է ամբողջությամբ ԵՄ ֆինանսավորմամբ: Առհասարակ ԵՄ-ն Հայաստանի թիվ մեկ դոնորն է: Ամեն տարի ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է շուրջ 50 մլն եվրո արժողությամբ ծրագրեր։ Հայաստանի անկախացումից ի վեր այս ցուցանիշը 500 մլն եվրոյի  է հասել; Պյոտր Սվիտալսկին ընդգծում է՝ ցուցանիշները վկայում են՝ ծրագրերը հիմնականում հաջողված են, սակայն ամեն ինչ չէ, որ բավարարում է  դեսպանին։  «Մենք աջակցում ենք օրինակ պետական քոլեջներին, կարող եք ինքներդ այցելել եւ տեսնել, թե որքան են դրանք բարեկարգվել , կահավորվել: Սակայն կա մի բան, որ դեռ չի բավարարում մեզ, այդ քոլեջների շրջանավարտները հետագայում չեն կարողանում իրենց ունակություններին համարժեք աշխատանք գտնել»,-ասում է դեսպանը: Լրագրողների հետ հանդիպումը կազմակերպված էր «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքի շրջանակներում:  Շաբաթվա ընթացքում կշարունակվեն նաեւ քննարկումները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ։ «Քննարկումները համաձայնագրի քաղաքականության մասով կարելի է  ավարտված համարել, հիմա քննարկումների առանցքում են առեւտրի եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ  կատարվելիք աշխատանքները»,-ասաց Պ. Սվիտալսկին: Հայաստանի արտաքին  առեւտրաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում հենց ԵՄ անդամ պետություններին։ Գարեգին Մելքոնյանն ասում  է՝ համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում։