Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության ծրագրում անտեսվել է բնապահպանության ոլորտը» (տեսանյութ)

Քաղաքականություն
bnapahpanner

Նոր կառավարությունը իր ծրագրում  բնապահպանական ոլորտն անտեսել է, ահազանգում են մասնագետներն ու կոչ անում պետական մարմիններին ավելի աչալուրջ լինել: «Ցավում եմ, որ նման ծրագիր է գրվել: Նման պրիմիտիվ ծրագիր: Միանգամից երեւում է, որ կառավարությունը չի աշխատել լավ թիմով, այսինքն այն մարդկանց հետ, որոնք իրազեկ են խնդիրներից եւ կարող են ճիշտ ուղղություն ցույց տալ»,- ասում բնապահպան Սիլվա Ադամյանն ու հավելում, որ  նման ծրագիրը սպասելի էր. «Բնապահպանության նախարարը նոր մարդ է ոլորտում եւ դեռ պետք է ծանոթանա ծրագրերի հետ»: Բնապահպաններին մտահոգում է նաեւ այն, որ կառավարության  նոր ծրագրում ոչ մի խոսք չկա  ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ»-ի մասին. «Մեր երկիրը լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն պարտավոր է մինչեւ 2017 թվականը Կայուն զարգացման 17 նպատակները տեղայնացնել ու կիրառել: Սակայն կառավարության ծրագրում այն ամբողջությամբ անտեսված է»,- նշում է բնապահպան Կարինե Դանիելյանն ու հավելում. «Նախորդ կառավարության հետ մենք այս հարցը քննարկել էինք, բազմաթիվ  հանդիպումներ էին եղել, բայց մեզ մոտ կարծես սովորություն է՝ ամեն կառավարություն, ամեն ինչ սկսում է 0-ից»: Բնապահպաններն արդեն հասցրել են նամակ գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն ցավով են նշում, որ իրենց նամակը մնացել է անպատասխան: Ինչ վերաբերում է հենց բնապահպանության նախարարության հետ գործակցելուն՝ մասնագետները դժգոհ չեն: Արդեն հանդիպել են Արծվիկ Մինասյանի հետ: Սակայն դա, ըստ նրանց, հարցին լուծում տալ չի կարող. «Բնապահպանության նախարարությունը այդքան ուժ չունի, որ կառավարությանը ստիպի ներառել այդ ծրագրերը: Իսկ կառավարությունը միայն տնտեսության մասին է մտածում: Բայց չեն հասկանում՝ էկոլոգիան թողնելով հետին պլանում՝ կործանման են տանում ամբողջ երկիրը»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը: