Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանի՝ ՊՆ մատակարարումների մասին փաստարկներին չարձագանքեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
4u3Ve7wrUvY

ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին մամուլով արված հայտարարություններին. «Նա մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարման ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին, մասնավորապես ալյուրի, հացի, հացահատիկի մասին: Ըստ Վահան Բադասյանի՝պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել: Կարծում եմ՝ Կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի այս խնդրին, և ԱԺ-ում հանդես գա հատուկ պարզաբանմամբ»: Նա նկատեց, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս խնդրի կապակցությամբ պարզաբանում տվել է, բայց, միևնույն է, ազատամարտիկ Վահան Բադասյանը շարունակում է պնդել իր խոսքերը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև «Արագգ» ՍՊԸ տնօրեն Արարատ Թումանյանի ահազանգի մասին, ըստ որի, իրեն արգելել են ՀՀ ներկրել մոտ 100 տոննա դիզելային վառելիք. «Իր պատկերացմամբ՝ ՀՀ ներկրվող դիզելային վառելիքի չափանիշները փոխվել են էնպես, որ փաստացի ստացվում է՝ Հայաստան կարող է ներկրվել միայն ՌԴ-ում արտադրված դիզելային վառելիք: Եթե սա համապատասխանում է իրականությանը, ստացվում է՝ կառավարությունը, որոշակի սահմանափակումներ դնելով, դիզելային վառելիքի շուկայում մենաշնորհ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար»: Նրա այս հայտարարությանը ԱԺ նախագահությունից չարձագանքեցին: Ի դեպ, այս պահին ԱԺ դահլիճը կիսադատարկ է: azh