Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ՝ մեկ բեմում

Մշակույթ
vr

Music Collaboration Project նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ, որի նպատակն է զարգացնել ժամանակակից երաժշտությունը և երաժշտական նոր միտումները հասցնել ունկնդրին: Նախագծի առաջին համերգը, որին մասնակցում էին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը և TSU-ART խումբը, տեղի է ունեցել Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Համերգի ընթացքում ներկայացվել են TSU-ART (Tbilisi State University) էլեկտրոնային խմբի ստեղծագործությունները, որոնք նվագախմբի համար մշակել է կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանը (Գերմանիա): Նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա Երևանում: Համերգին կմասնակցեն Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների ուսանողական նվագախմբերը, «Անկախության սերունդ» համահայկական նվագախմբի երաժիշտները, ովքեր ԵՊԿ ուսանողներն են, ինչպես նաև TSU-ART խումբը: Դիրիժորը և կոմպոզիտորը Հովհաննես Համբարձումյանն է: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ Իսահակյան 1): Երեկոյի հովանավորներն ու աջակիցներն են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն, Վրաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը, Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան, DSLR Production-ը: