Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

62 ամյա տղամարդը հոսանքահարվել է՝ անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին

Պաշտոնական
diak-e1470494639611

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակի տանիքում քաղաքացու դի կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Հ.-ը (ծնվ.1954թ.) իր ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքների իրականացնելիս հոսանքահարվել է` անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին: Հրշեջ-փրկարարները իջեցրել են Ա. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: