Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարբեր քաղաքներում սննդատեսակները վաճառվում են գների հսկայական տարբերությամբ. armlur

Տնտեսություն
coren1

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների մասին ամենամսյա զեկույցը: Ըստ այդմ, ՀՀ տարբեր քաղաքներում այս տարվա սեպտեմբերին առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների միջեւ հսկայական տարբերություն է եղել: Օրինակ՝ Երեւանում բլղուրի մեկ կիլոգրամը այս տարվա սեպտեմբերին վաճառվել է 1290 դրամով: ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այն վաճառվել է 891 դրամով, Էջմիածնում՝ 855 դրամով, Իջեւանում՝ 1431 դրամով, Արտաշատում՝ 980 դրամով: Այսինքն՝ նույն սննդատեսակը Արտաշատում 451 դրամով ավելի թանկ է վաճառվել, քան Իջեւանում: Մեկ կիլոգրամ բրինձը բարձր գին ունեցել է մայրաքաղաք Երեւանում, որտեղ վաճառվել է 962 դրամով: Իսկ, ահա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այն վաճառվել է 671 դրամով, Գեղարքունիքի Գավառում՝ 610 դրամով: Փաստորեն, Գավառում բրինձը սեպտեմբերին 352 դրամով ավելի էժան է վաճառվել, քան Երեւանում: Ձավարի գինը նույնպես ՀՀ տարբեր քաղաքներում տարբեր գին է ունեցել: Օրինակ՝ Գյումրիում մեկ կիլոգրամ ձավարը վաճառվել է 480 դրամով, Վանաձորում՝ 440-ով, Էջմիածնում՝ 415-ով: Իսկ, ահա, երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձավարի 1 կիլոգրամը սեպտեմբեր ամսին վաճառվել է 690 դրամով: Ալյուրի գինը նույնպես ՀՀ տարբեր քաղաքներում տարբեր է եղել: Բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ն Գյումրիում վաճառվել է 300 դրամով, Հրազդանում՝ 265-ով, Էջմիածնում՝ 280-ով, Գավառում՝ 360-ով, Կապանում՝ 320-ով: Երեւանում բարձր տեսակի ալյուրի 1 կիլոգրամը վաճառվել է 440 դրամով: Հաշվի առնելով այն, որ Երեւանն ու Էջմիածինը բավականին մոտ են, այնուամենայնիվ, Էջմիածնում բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ն 160 դրամով ավելի էժան է վաճառվել, քան Երեւանում: Նշենք, որ բարձր տեսակի հացի 1 կիլոգրամը նույնպես երեւանյան առեւտրի կետերում ՀՀ մյուս քաղաքների համեմատ թանկ գնով է վաճառվել՝ 510 դրամով: Իսկ Աշտարակում, որը այդքան էլ հեռու չէ Երեւանից, այն վաճառվել է 400 դրամով: Էջմիածնում բարձր տեսակի 1 կգ-անոց հացը վաճառվել է 445 դրամով: Գյումրիում եւ Կապանում այն վաճառվել է 400 դրամով: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա սեպտեմբերին մեկ կգ լավաշը ամենաբարձր գինն ունեցել է Վանաձորում, որտեղ 1 կիլոգրամը վաճառվել է 800 դրամով: Իսկ, ահա, Եղեգնաձորում լավաշի 1 կգ-ը եղել է 610 դրամ: Արտաշատում այն վաճառվել է 500 դրամով: Երեւանում լավաշի 1 կիլոգրամը վաճառվել է 760 դրամով: Տավարի միսը Երեւանում վաճառվել է 2480 դրամով, իսկ Վանաձորում՝ 2240-ով, Կապանում՝ 2380-ով, Արտաշատում՝ 2300-ով եւ այլն: Խոզի մսի մեկ կիլոգրամը ամենաթանկ գնով վաճառվել է Աշտարակում՝ 2730-դրամով: Մայրաքաղաքում այն վաճառվել է 2700 դրամով, իսկ Արտաշատում՝ 2250 դրամով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով