Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց «Բանանցին» եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական

Սպորտ
futbol-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Փյունիկին»: Հյուրերի կազմում միակ գոլը 27-րդ րոպեին հեղինակեց Արամ Շահնազարյանը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 15 միավոր, շրջանցեց իրենից առաջ գտնվող «Գանձասար-Կապանին» եւ բարձրացավ երրորդ հորիզոնական: «Բանանցը» 12 միավորով մնաց նախավերջին 5-րդ տեղում: