Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ճանապարհին

Պաշտոնական
car

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» վանքի ավտոճանապարհին ծառ է կոտրվել և ընկել՝ դարձելով միակողմանի երթևեկելի. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ավտոճանապարհի 14-րդ կմ-ին: Փրկարարները մասնատել են ծառի ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք: