Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը հաղթեց վերջին պարտիայում եւ մրցաշարում

Սպորտ
shaxmat

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը առաջին տեղը զբաղեցրեց ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտված շախմատի SPICE Cup խոշոր մրցաշարում: Մեր հայրենակիցը վերջին, 9–րդ տուրում, անչափ լարված եւ դիտարժան պայքարում հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովին: Սամուել Սեւյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար Ռեյ Ռոբսոնին: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց 15-ամյա գրոսմայստերը: