Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուորլիքի ուղերձն ուղղված է Մոսկվային ու Ադրբեջանին. Ստյոպա Սաֆարյան. Առավոտ

Քաղաքականություն
de1c36c0622a03576c010672ca872e26

«Չի կարող հակամարտության մի դետալի լուծում տեղի ունենալ՝ անորոշ թողնելով մյուսը: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն էլ բազմիցս տարբեր եղանակներով ասել է, որ կողմերը համաձայն չեն հանրաքվեին, ինչի համար պետք է կարգավիճակի հարցի քննարկումը հետաձգվի, բայց Ադրբեջանին վերադարձվեն որոշակի տարածքներ: Ջեյմս Ուորլիքն ինքը դրա դեմ է խոսում՝ հասկացնելով՝ եթե Ղարաբաղի ստատուսը չճանաչված է Ադրբեջանի կողմից, որեւէ լուծում տեղի չի կարող ունենալ»,-ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այսպես է մեկնաբանում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ պարոն Ուորլիքն ասել էր, թե առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների ոչ մի համաձայնագիր չի լինի: «Սա վեճ է ռուս համանախագահի ու ՌԴ իշխանությունների հետ: Ուորլիքի ասելիքն առաջին հերթին ուղղված է Մոսկվային, երկրորդ հերթին՝ նրանց հետ համաձայնության եկած Ադրբեջանին: Այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը չի համաձայնելու համալիր ու փաթեթով կարգավորմանը, այդքան ժամանակ խնդրի լուծում չի լինի: Չեմ ուզում ասել, որ դիվանագիտական ու բանակցային առումով բարդություններ չկան, կան, բայց այդ առումով Ուորլիքի ուղերձի հիմնական հասցեատերը Մոսկվան է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Անդրադառնալով ամերիկացի համանախագահի հայտարարությանը, թե ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հարցը հենց նախագահ Իլհամ Ալիեւն է առաջ քաշել՝ պարոն Սաֆարյանը շարունակեց. «Կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը, կապ չունի՝ Ադրբեջանն ինչ է ասում: Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ հայտարարել էր, որ պատրաստ էր տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ, բայց եկեք հասկանանք, որ Ալիեւը ԼՂ ժողովուրդը չէ, ոչ էլ ԼՂ ժողովրդի կամքի արտահայտողը: ԼՂ-ն բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի կազմ չի վերադառնա: Ուորլիքը խոսում էր ընդհանուր խաղի կանոնների մասին, որը ենթադրում է՝ ԼՂ ժողովրդի կամարտահայտում: Ուորլիքը Ալիեւին է հիշեցնում, որ հակամարտության կարգավորումը ենթադրում է նաեւ կարգավիճակի հստակեցում, եւ Ադրբեջանը համաձայնել է այդ խաղի կանոններին: Այժմ որեւէ մեկը բացահայտ չի խոսում, որ խաղի կանոնների շեղում է  տեղի ունեցել, բայց խաղի կանոնների շեղում է տեղի ունեցել»: Շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում