Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» սեփական խաղադաշտում հաղթեց, իսկ «Արարատը»՝ պարտվեց

Սպորտ
a1ararat-alashkert

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:   Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակը» սեփական խաղադաշտում 1:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասար-Կապանին»: Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց ամերիկացի լեգեոնական Բրիան դե լա Ֆուենտեն:   Օրվա մյուս խաղում առաջնության ետնապահ Երեւանի «Արարատը» մրցեց երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտի» հետ: Խաղի ելքը վճռվեց հանդիպման վերջին րոպեին Վահագն Մինասյանի խփած գոլը: «Ալաշկերտը» հաղթեց 2:1 հաշվով եւ պահպանեց «Շիրակի» հետ եղած 2 միավորի տարբերությունը:   Տուրի երրորդ խաղում, որը տեղի կունենա վաղը,  Երեւանի «Բանանցը» կհյուրընկալի «Փյունիկին»: