Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«24-30 տոկոսանոց վարկը որտեղի՞ց են տալու արտադրողները»

Հասարակություն
serzh-pshat

Արցախյան կաթնամթերք արտադրող ընկերությունը ԼՂՀ շուկայում հաջողության հասնելուց հետո փորձում է գրավել նաև երևանյան շուկան. «Նոր ենք ներկայացուցչական ընկերություն ուզում հիմնել Երևանում, որպեսզի մեր արտադրանքը ներկայացնենք արդեն մեր երևանյան ազգաբնակչությանը»,-ասում է «Արցախ կաթ» ընկերության երևանյան ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենց արտադրանքն Արցախում մեծ պահանջարկ ունի, իսկ «Արմպրոդէքսպո»-ի ընթացքում հասցրել են գրավել նաև մայրաքաղաքի սպառողի ուշադրությունը։ Նոր շուկայում կաթնամթերքի արտադրողը խնդիրներից չի վախենում. «Այս պահին չունենք խնդիր, փորձելու ենք մեր հնարավորության սահմաններում ներկայանալ երևանյան շուկայում։ Ներկայանալու ընթացքում, եթե խնդիրներ լինեն, պետք է որ հաղթահարենք»,- նշում Հայկ Սարգսյանը։ expo-1 Հակառակ արցախյան արտադրողի՝ հայաստանյան կազմակերպությունները ունեն վարկային ֆինանսավորման խնդիրներ. «Ցանկալի կլինել դրամավարկային քաղաքականությունը երկրում վերանայել. այն թալանչիական բնույթ է կրում։ Մեզ վարկ են տրամադրում 24-30 տոկոսով, աշխարհի խոշոր կազմակերպությունները աշխատում են 2 տոկոսի և 1.5 տոկոսի վրա, 24-30 տոկոսը որտեղի՞ց են տալու վարկառուները։ Այդ քաղաքականությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը, հակառակը՝ խանգարում, խոչընդոտում է։ Մարդիկ լուրջ խնդիր ունեն այդ տոկոսն աշխատելու ու վերադարձնելու, դա գործնականում անհնար է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Թության»  ընկերության տնօրեն Շամիրամ Մկրտչյանը։ «Սառը մամլումով կտավատի, ընկույզի, ծիրանի, խաղողի, արևածաղկի, չզտված յուղեր արտադրող  և արտահանող ընկերությունը խնդիրներ ունի նաև արտասահմանյան շուկայում. «Մենք որակի առումով մրցունակ ապրանք ունենք, բայց դա այլ բան է, գնային առումով մրցունակ ապրանք ունենալը՝ այլ։ Օրինակ՝ ռուսների, բելառուսների, ուկրաինացիների հետ մեր կտավատի յուղը գնային առումով մրցունակ չի կարող լինել, որովհետև այնտեղ գյուղատնտեսությունը էժան է, մեզ մոտ՝ թանկ»,- ասաց ընկերության տնօրենը։ expo-2 «Արմպրոդէքսպո»-ին ներկա էր նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը խուսափեց պատասխանել մեր հարցին։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ նախարարի ուղեկցողները հորդորեցին դիմել նախարարի մամուլի քարտուղարին։