Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեզոնին սպասելիս (տեսանյութ)

Հասարակություն
vardan

Հակոբյանների ընտանիքը  գազարով հայտնի Արամուսում փորձում է  ելակ  մշակել։ Ելակ  առաջին  տարին է , որ մշակում են,  բայց  արդեն հասցրել են   հատապտղի աճեցման   նրբություններն ուսումնասիրել: «Ելակը սիլիտրա չի սիրում, փորձեցինք մի մարգի վրա սիլիտրա տալ, չորացավ »,- ասում է Կիմա Հակոբյանը։ Դեռ չգիտեն ինչքան եկամուտ կստանան այս տարի, բայց  վստահ են, որ ավելին կլինի, քան գազարի դեպքում։ vardan Գազարի բերքից դժգոհ է նաեւ հարեւանությամբ ապրող  ընտանիքը, կարկուտն  անհետեւանք չի անցել Հայրապետյանների տնամերձի կողքով։ Գազարի որակն այնպիսին է, որ  Դերենիկ Հայրապեյանը կասկածում է, թե կկարողանա շուկայում իրացնել։  Սակայն  հույսը չկորցնելով՝  գազարն  ամբարելու է, որ  գոնե ձմռանը փոքր խմբաքանակներով վաճառի՝  բազմանդամ  ընտանիքի կարիքները հոգալու համար։ Դերենիկ Հայրապետյանի 6 երեխաներից  մեկը՝ զինծառայող է, 4-ը՝ դպրոցական են: Հարությունը 10-րդ դասարանում է սովորում։ Երազում է  զինվորական դառնալ եւ լինել սիրո քաղաքում՝  Փարիզում։  Ապագայի ծրագրերը կապված են   նաեւ հայրենի գյուղի հետ. հիմա նկարագրում է իր ապագա տունը՝  մի հարկանի, 4 սենյականոց։ Հիմա երեխաներից հենց Հարությունը հորը դաշտում մենակ չի թողնում։ Ավագ եղբայրը նրան օգնել չի կարողանում, առողջական խնդիրներ ունի։ Վիրահատված են նրա երկու թոքերը: gjux Արամուսում շատերն են դժգոհում ապրուստից, բայց   հարեւանությամբ ապրող Հայրապետյանների եւ Հակոբյանների ընտանիքները համարվում են ամենաանապովներից: Պատահական չէ, որ նրանց ընտանիքները առաջիններից են ներառվել   Զբաղվածության պետական գործակալության «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրում։ Արամուսում  21 ընտանիք  աջակցություն է ստանում այս ծրագրով, որն իրականացվում է Հայաստանի   աշխատաշուկայում  անմրցունակ հանդիսացող   հողօգտագործողների համար: «Շատ ցանկալի կլիներ,  որ մեր համայնքից եւս մի 20 անապահով ընտանիք  ընդգրկվի ծրագրում , քանի որ այդ ծրագրով ամիսը 50 հազարով, մինչեւ սեզոնի վերջ 250 հազար փող են ստանում գյուղացիները»,-ասում է  Արամուսի գյուղապետարանի աշխատակից  Սամվել Նիկողոսյանը։ Այս տարվա բերքից հարեւան գյուղի՝ Ջրաբերի բնակիչ  Գալուստ Գալստյանն էլ այնքան էլ գոհ չէ, ասում է կարկուտն իր սեւ գործն արել է: Բայց եղածն էլ  իրացնելու խնդիր կա, բերքն անորակ է։  Նույնիսկ  «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման»   ծրագրով ստացած աջակցությունը չի օգնել։ g-g «Այս օգնությունը բավական օգուտ է,  համ չենք նեղվում,  համ բերքն է լավ լինում, բայց էս տարվա եղանակը ամեն ինչ փչացրեց, ինչ էլ արել ենք, հնարավոր չի եղել...»,-ասում է Գալուստ  Գալստյանը։ Գեւորգ Առաքելյանի ծառերն նույն այգում են, ինչ Գալուստ Գալստյանինը: Նա, սակայն, ծրագրում ընդգրկված չէ, պատճառաբանել են, թե տղաներն արդեն  չափահաս են։ «Այգին 17 հեկտար է,  7 հեկտարը ծրագրի մեջ մտցրել են,  10-ը չեմ մտցրել, ժողովուրդը հիասթափվում է։  Դրա համար ասում են, ես էլ եմ մշակում.  ինձ ինչու չեն տալիս,  մյուսին տալիս են»,-ասում է նա։ elak 15.09.2016թ. դրությամբ ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքվել 5555 հողօգտագործողի հետ։   Մեկ օրվա աշխատանքի դիմաց ծրագրում ընդգրկված  հողօգտագործողին և նրա ընտանիքի անդամին  վճարվում է 4 հազարական  դրամ։ Եւս  3 հազար դրամ վճարվում է ծրագրում ընդգրկված  վարձու աշխատողին: Բացի այդ,  գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանիքի համար  նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը: Ծրագրում ընդգրկվելու համար պետք է ընտանիքը համապաստասխանի որոշակի չափորոշիչների,  օրինակ՝ հաշվառված լինի անապահովության գնահատման համակարգում։ «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակներում 2016 թ-ին Աբովյանում ընդգրկել է 12 համայնք եւ 207 հողօգտագործող։ Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն  Հրայր Հակոբյանն ընդգծում է.   «Շատերը, նպատակ չունենալով իրենց հողակտորի վրա աշխատանքներ իրականացնել,  լսելով մեր ծրագրի մասին, սկսեցին աշխատել»։ axjusak «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման»   ծրագրի բայս տարվա բյուջեն   1մլրդ 126 մլն դրամ է, ճիշտ այնքան, ինչքան նախորդ տարի։  Ամենամեծ ֆինանսական միջոցները՝ 178 մլն 850 դրամ հատկացվել է Արարատի մարզին, ամենափոքրը՝ 47 մլն 950 դրամը՝ Վայոց Ձորին։  Գումարների  բաշխումը իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։