Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգո Ավակովն ու Արծվիկ Մինասյանն անդրադարձել են Օրհուսի կոնվենցիայի պահանջներին

Պաշտոնական
orh

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ողջունելով դեսպանին` բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել  բնապահպանական առանցքային հարցերի շուրջ փոխգործակցության ընդլայնումը: Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համակարգված աշխատանքն կբարձրացնի համատեղ իրականացվող  ձեռնարկումների արդյունավետությունը: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է  բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տարբեր ուղղություններով նախարարության կարողությունների հզորացման, Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և նախանշել համագործակցության մեխանիզմները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին  Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև Հայաստանում գործող 15 բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոննորի գործունեությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել համագործակցության շրջանակներն ընդլայնել` ի նպաստ Հայաստանի բնապահպանական ոլորտն կարգավորող իրավական դաշտի կատարելագործման և առկա խնդիրների լուծման: Բնապահպանության նախարարություն