Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիրները զարմացնում են սահմանադրագետին (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik

Հայաստանյան ընդդիմությունը միշտ է ունեցել հնարավորություն իր ձեռքի տակ ունենալ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները։ Այս տեսակետի հասցեատերը Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն է։ «Վստահված անձինք կարող էին քաղվածքներ անել։ Հիմա հարց է առաջանում, եթե սա մատչելի է եղել, ինչու՞  դուք չէիք հրապարակում, եթե դա համարում էիք չափազանց կարևոր»,- սահմանադրագետը հարցն ուղղում է ընդդիմադիրներին, ովքեր երկար ժամանակ պայքարում էին քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակման համար։ Ազգային ժողովում երեկ ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ բուռն քննարկումների առիթ դարձավ Ընտրական օրենսգրքի մեկ այլ՝ հնարավոր ընտրախախտման մասին ոչ ճշգրիտ հաղորդում տալը քրեականացնող դրույթը։ Արդյո՞ք սա կարող է կյանքի իրավունք ունեցող կարգավորում լինել։ Գևորգ Դանիելյանը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Երբեք հաղորդում ներկայացնող անձը պարտավոր չէ ապացուցել, որ իր կողմից ներկայացված հաղորդումը լիարժեք համապատասխանում է իրականությանը։ Խնդիրը ակնհայտ կեղծ տվյալների հրապարակման մասին է, որը միշտ էլ համարվել է քրեորեն հետապնդելի։ Սա նոր բան չէ, ըստ էության»։ Բայց արդյո՞ք դա պետք է քրեական պատիժ նախատեսի նման արարքը․ «Բնականաբար՝ քրեական պատիժ։ Մի պահ մոռանանք, որ խոսքը կարող է վերաբերել ընտրական գործընթացին։ Այնուամենայնիվ, թիրախը հենց արդարադատության համակարգն է, քանի որ մի հսկայական ապարատ պետք է զբաղվի գործով, որն, ըստ էության, ոչ մի արդյունքի չի հասցնելու»,- նշում է պարոն Դանիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում