Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկար ժամանակ ՀՀԿ առաջնորդը կլինի Սերժ Սարգսյանը․ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Sct9_zNQ09k

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց լրագրողներին, որ  հաստատվել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Այն է՝  ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում: ՀՀԿ կուսակցության խոսնակը նշեց նաև, որ անդրադարձ է կատարվել նաեւ ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողվի արդյունքներին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀԿ նախագահի այլ թեկնածուներ այս պահին չկան եւ չի էլ կարծում, որ կլինեն. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»: Հարցին, թե արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել: «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս», - ասաց Էդուարդ Շարմազանովը: