Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանն այսօր ընդունել է Ֆիլիպ Բուայային

Պաշտոնական
6777_hq-1

Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային: Հանդիպմանն անդրադարձ արվեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց գնահատեց Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ և այդ գործում բարձր են գնահատում ԵԽ կարևոր աջակցությունը։ Հանդիպմանն անդրադարձ արվեց 2015-2018թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքին: