Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեսպանը հրավիրվել է ոստիկանություն (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed-4-9

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների  գործընկերային հարաբերությունները, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում: 14770587535306 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստեց, որ դեսպանությունը  միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: