Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կայացավ ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը

Պաշտոնական
232078371405574800

Հոկտեմբերի 21-ին Երևանում կայացավ ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ԱՊՀ մասնակից պետությունների 8 սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և այլ փոխգործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրամանատարների խորհրդին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: Բարձր գնահատելով խորհրդի կատարած աշխատանքները՝ տնօրենն ընդգծեց հրամանատարների խորհրդի և համակարգող մարմնի՝ արդի մարտահրավերների դեմ իրականացվող պայքարի կարևորությունը, ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության և մի շարք այլ առանցքային հարցերում համագործակցության արդյունավետությունը: ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վ. Գ. Կուլիշովի նախագահությամբ՝ հրամանատարների խորհրդի անդամները, ամփոփելով 2016 թվականի գործունեության արդյունքները, քննարկեցին մի շարք հարցեր, որոնց հիման վրա ընդունվեց ավելի քան 20 որոշում: Նիստի ընթացակարգի առանցքային հարցը դարձավ 2016 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքների վերլուծությունը և 2017 թվականին իրավիճակի զարգացման կանխատեսումը: Քննարկման ժամանակ ընդգծվեց, որ ահաբեկչական սպառնալիքների վտանգի նվազեցման, անօրինական միգրացիոն հոսքերի, թմրանյութերի և զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի անդրսահմանային հոսքերի և միջազգային հաղորդակցության ուղղություններով համալիր, համատեղ հատուկ սահմանապահ միջոցառումների իրականացումը: ԱԱԾ Մամուլի կենտրոն