Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզկենտրոնից կտրված համայնքները փոխադրամիջոց կունենան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
avto-1

Հոկտեմբերի 20-ին կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան հանձնարարական է տվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հատուկ ուշադրություն դարձնել գյուղական բնակավայրերում տրասպորտամիջոցների աշխատանքի կազմակերպման խնդրին: Մայրաքաղաքի և հարակից գյուղերից զատ հարկավոր է նաև հանրապետության այլ մարզերի միջհամայնքային տրանսպորտային երթևեկությունը կարգավորել,-ասել է Կարեն Կարապետյանը: Նշված խնդիրն առկա է նաև Շիրակի մարզի ծայրամասային գյուղերում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում