Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջեյմս Ուորլիք. Հուսով ենք, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել. Tert.am

Քաղաքականություն
xe7zjdpwod8kek8sab85jnqxh3.thumb_

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանում շաբաթ օրը. Tert.am-ի հետ բացառիկ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այս այցը հնարավորություն կտա հետամուտ լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներին և շարունակել քննարկումները կարգավորման տարրերի շուրջ: Բոլոր կողմերի մոտ մենք կշեշտադրենք այն, որ ներկայիս հրադադարի ապահովումը ընթացիկ բանակցությունների կարևորագույն հիմքն է»,- ասաց նա: Ամերիկացի համանախագահը նշեց, որ հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջիկայում կհամաձայնեն հանդիպել: «Մենք ուրախ կլինենք կազմակերպել նման հանդիպում, սակայն որոշումը, իհարկե, նախագահները պետք է կայացնեն: Մենք հավատացած ենք, որ ամենաբարձր մակարդակում երկխոսության ծավալումն անհրաժեշտ պայման է կարգավորման շուրջ առաջընթաց ունենալու համար»,-ասաց նա։ Մանրամասներն՝ այստեղ