Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ն Շուշիի դպրոցում նահատակված հերոսի անվան դասարան է բացել

Պաշտոնական
unnamed-2-13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք եւ Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Երեւանի պետական համալսարանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ դա նպաստում է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործին: unnamed-1 Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ