Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախ երկրում պետք է գույքագրում կատարել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Aram-Sargyan

Հայաստանում պետք է իրականացնել հակաճգնաժամային քայլեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:  «Եթե Կարեն Կարապետյանն ու իր թիմը պարտվեն, ապա Հայաստանում կհաղթի «ռեակցիան», այսինքն՝ այն օլիգարխիկ համակարգը, որը երկրի տնտեսությունը հասցրել է այս վիճակի»,- ասաց կուսակցության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ իրենք կառավարությանը 23 կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել։ Այդ առաջարկները քննարկվել են վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ: «Նախ անհրաժեշտ է թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական տալ այն ամենին, ինչ եղել է: 25 տարվա ընթացքում գնահատական չի տրվել քաղաքականությանը, որը վարվել է Հայաստանում: Արդյունքում նոր իշխանությունը կատարում է նոր հանցանքներ, նոր հանցագործություններ եւ դրա համար որեւէ պատասխան չի տալիս»,-ասաց նա: Արամ Սարգսյանի խոսքերով, առաջարկել են նաեւ գույքագրում կատարել երկրում. «Որպեսզի հասկանանք ինչ պետք է անենք, նախ պետք է հասկանանք՝ ինչ ունենք»: