Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3 մլն դրամ

Պաշտոնական
bnapahpanutyun

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿՎԵԼ 1.66ՄԼՆ.ԴՐԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 17-21.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամով և հաշվարկվել է 617.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառի ապօրինի հատում: Բնությանը պատճառված վնասի չափը քննարկման և հաշվարկման փուլում է: Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 121.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված տարբեր տրամաչափերի 18  ծառի ապօրինի հատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 495.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:   Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ. Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինը Երևանի տարածքային բաժնի հետ համատեղ 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամիի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար. Կազմվել է վարչական տուգանքի  2 որոշում՝ 100.0հազ.դրամով. որից՝ Շիրակի և Երևանի տարածքային բաժինների կողմից  մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ.    Կազմվել է վարչական տուգանքի 11 որոշում՝ 1.1մլն.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դրամի վարչական տուգանքի 10 որոշում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից քարակաքավի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 62 հատ /32.0 կգ/  «սիգ»  տեսակի ձուկ, 5 հատ խեցգետնաորսիչ, և 4.2 կգ խեցգետին, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ  հայտնաբերել և առգրավվել է 30 հատ /12.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 17 հատ /10.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված  խեցգետնի ապօրինի որսի  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 4.2 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ /10.0կգ/ «սիգ»  տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:               Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3մլն.դրամ: