Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործարարը պետք է հայտնի ՏՄՊՊՀ-ին բոլոր խոչընդոտների մասին» (տեսանյութ)

Տնտեսություն
tmpph

Հայաստանում բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող գործարարներն այսօր  ՏՄՊՊՀ-ի հետ քննարկեցին իրենց խնդիրները՝ փորձելով գտնել լուծման ուղիներ: Հանդիպման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը գործարարներին հիշեցրեց, որ  օրենքով արդեն իսկ սահմանված է, որ պետական պաշտոնյանները իրավունք չունեն իրենց լիազորություններից դուրս միջամտել ձեռնարկատիրական գործունեությանը. «Եթե պետական պաշտոնյանները տնտեսվարողների հետ կպայմանավորվեն, անհարկի կմիջամտեն, կուղղորդեն կամ  հրահանգներ կտան, ապա այսպիսի գործունեությունը կարող է համարվել հակամրցակցային գործունեություն եւ այսուհետ մեր հանձնաժողովը իրավասու կլինի նմանատիպ գործունեության համար պատասխանատվության ենթարկել պետական պաշտոնյաներին»: Արտակ Շաբոյանը կարեւորում է պետական մարմին-բիզնեսմեն գործակցությունը: Ըստ նրա՝ գործարարը պետք է հայտնի ՏՄՊՊՀ-ին  բոլոր խոչընդոտների մասին. «Անգամ, եթե չեք ցանկանում անվանական խնդիրները բարձրացնել, մենք դա հասկանում ենք, դուք միայն ուղղությունները, ոլորտները նշեք, մենք ինքներս մեր նախաձեռնությամբ ուսումնասիրություններ կանենք»: ՏՄՊՊՀ նախագահի հավաստմամբ    մեծ ուշադրություն է դարձվում պետական գնումների ոլորտին. «Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողները, պետական գնումների մրցույթի ժամանակ պայմանավորվում են իրար հետ եւ այդպիսով իրականացնում են հակամրցակցային գործողություններ»: