Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաղապետն էլ մասնակցեց ֆրանսիացի խոհարարի վարպետության դասին

Հասարակություն
44455

Ֆրանսիական Անտոնի քաղաքի բարձրակարգ խոհարար Ժան Իվ Կողվեզը Երեւանում  է՝  հատուկ նպատակով։ Հոկտեմբերի 21-25-ը Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում  նա  «Ֆրանսիական խոհանոցի գաղտնիքները»  թեմայով վարպետության դաս կանցկացնի 20 սաների համար։ «Ֆրանսիական խոհանոցում 4 ընտանիք գոյություն ունի՝ նախուտեստ, մսով կերակուր, ձկով կերակուր և քաղցրավենիք: Մի քանի օրերի ընթացքում մենք կյուրացնենք դրանց պատրաստման հմտությունները ֆրանսիական տարբերակով: Դասընթացի ավարտին լավագույնները  կստանան խոհարարի գլխարկներ՝  ըստ կարգերի , ինչպես նաև կարժանանան մեդալի»,- ասաց խոհարարը՝ իր առաջին դասի ժամանակ։ Խոհարարը  Երևան է ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով, և Ֆրանսիացի մասնագետի առաջին հանդիսավոր դասին այսօր ներկա գտնվեցին Ռուսլան Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը,  Ֆրանսիական պատվիրակության անդամ Վիսսամ Նեմեն և այլք: «Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակներում որոշեցի խոհարարական դասընթացների կազմակերպումը: Ինքս էլ սիրում եմ խոհանոցում որոշակի ուտեստներ պատրաստել: Կարծում եմ՝ այն արդյունավետ կլինի ուսումնարանի սաների համար: Հետագայում հնարավոր է նաև փոխադարձ այցի կազմակերպումը»,-նշեց Ռուսլան Բաղդասարյանը: