Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը վերահաստատում է, որ բանակցային գործընթացում խճճվել է»

Քաղաքականություն
sharmazanov-2

«Նման գործելաոճով Ադրբեջանը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ արհամարհում եւ մերժում է Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ չի տեսնում. «Ադրբեջանը վերահաստատում է, որ բանակցային գործընթացում խճճվել է եւ մտել է փակուղի, միգուցե նաեւ ձախողվել է»: Հիշեցնենք, որ այս գիշեր հակառակորդը դիվեսիոն ներթափանցման փորձ է արել ԼՂ արեւելյան եւ հարավային ուղղություններով: