Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կ.Կարապետյանին Մոսկվայից գործուղել են, որ գա Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
uQR8Sysk9cw

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրին նվիրված իր ելույթը սկսեց «Սաշիկ Սարգսյանի գործակցի» մասին խոսելով. «Տիկնայք եւ պարոնայք, մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, քաղաքում էի, եւ բավականին տխուր, հուսահատ ֆոնի վրա անընդհատ աչքի էին ընկնում երթեւեկող Iveco մակնիշի գերժամանակակից բեռնատարները որոնք բեռնվա] էին հանքանյութերով: Ամեն երկրորդ վարդենիսցին ասում էր՝ տեսնում ես, Սաշիկը տանում է ոսկու հանքերը: Սաշիկն, ի դեպ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր կամ Սաշիկ Սարգսյանն է»,-մանրամասնեց պատգամավորը: Փաշինյանի խոսքով՝ ժողովրդի շրջանում մեկ ուրիշ սպասում կա նորանշանակ վարչապետի հետ կապված, որը չգիտի պոզտիվ անվանի, թե նեգատիվ. «Որ Կարեն Կարապետյանին Մոսկվայից գործուղել են, որ գա Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնի: Ընդհանրապես էս խնդիրը 2017-18 թվականներից առաջ կա, հիմա Կարեն Կարապետյանի առաջ հարց է՝ ինքը ապահովո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության հաղթանակը ընտրություններում, որպեսզի 2017 թվականին իր տեղը զիջի Սերժ Սարգսյանին, թե՞ ինքն այդ ժամանակը պիտի օգտագործի էս մեծամասնության առանցքային դեմքերին՝ օլիգարխիային, իր շուրջը համախմբելու եւ անձամբ իշխանություն ստանձնելու համար: Սա չափազանց նուրբ իրավիճակ է, որ նույնիսկ Հովիկ Աբրահամյանն իր հանրահայտ խորամանկությամբ չկարողացավ կառավարել այս իրավիճակը»,-ասաց նա: