Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ նախարարը՝ կանանց բանակ տանելու պայմանների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
VzXDYoitqTc

Վիգեն Սարգսյանը ԱԺ ում ելույթ ունեցավ. Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները և հայկական երկու պետությունների առջև ծառացած սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը, Զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ունեցած արտահերթ ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա իր  ելույթում նաեւ ասաց, որ կարեւորում են  կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնումը: Նա ասաց, որ կանանց համար ոչ միայն զինծառայության համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն, այլ նաեւ ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքներ եւ երաշխիքներ ապահովեն: