Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիսորները մեծ-մեծ խոսում են, հետո գալիս ու չես հասկանում, թե ինչ ես նայում. Ստուրուա (տեսանյութ)

Մշակույթ
699847

«Ինչ անեն այն մարդիկ, որոնք ցանկանում են պայքարել չարի, դիկտատուրայի դեմ և չկորցնել իդեալները, իրենց մարդ տեսակը, սա խնդիր է բոլոր ժամանակների համար: Նույն ինքը՝ Համլետը նման խնդրի առջև էր կանգնած»,-ասում է Շեքսպիրյան միջազգային 11-րդ  թատերական փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան: Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ակադեմիական թատրոնն այսօր, փառատոնի բացմանը ներկայացավ Ստուրուայի «Հուլիոս Կեսար» նոր բեմադրությամբ: «Ռեժիսորները մեծ-մեծ խոսում են, հետո գալիս ու չես հասկանում, թե ինչ ես նայում: Հուսով եմ իմ բեմադրությունն այս դեպքը չի: Ավելին` ասեմ, այն կարող է դասական թվալ համեմատ նրա, ինչ այսօր, բեմադրվում է, կատարվում է թատրոնում» , կատակում է Ստուրուան: «Ասեմ, որ ես այնքան էլ ավանգարդի կողմնակից չեմ: Այդ «հիվանդությունից»  ապաքինվել եմ: Սակայն մի բան հաստատ է: Ներկայացումը տաղտուկ չպետք է լինի: 130  մասնակից  15 երկրից,  դրամատիկ, երաժշտական և մոնո ներկայացումներ: Կազմակերպիչների հավաստմամբ  թատերասերներին սպասվում է շեքսպիրյան կրքերով հագեցած փառատոնային շաբաթ: