Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուկ բռնողների կառավարություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-4

Դաշնակցությունը ստիպված է ընդունել, որ անձերը դեր ունեն փոփոխությունները կյանքի կոչելու հարցում։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ամենագլխավորը անձինք են. «Ամեն ինչ կարելի է լավ գրել, բայց մնան թղթի վրա»: Ըստ Արմեն Ռուստամյանի, Կարեն Կարապետյանը նոր ակնկալիքներ է բերել, վերջապես կառավարությունում նստած են կատուներ, որոնք մուկ են բռնելու. «Ժողովրդի խոսքով ասած, կատուն պահում են, որ մուկ բռնի, եթե էդ կատուն մուկ չի բռնում, էդ կատուն պետք չի պահել»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գործող կառավարությունը համեմատում է նախորդի հետ, նախորդը պլան կատարելու թվեր էր ուռճացնում, ասենք, գյուղատնտեսության ոլորտում. «Նախորդ տարի որքան մթերում է եղել եւ էս տարի որքան է եղել եւ կտեսնեք, որ անցյալ տարի էդ թվերն ուռճացված են եղել»: Աղվան Վարդանյանը չգիտի՝ իշխանությունը տեղյա՞կ էր, որ թվեր են ուռճացվում: Այս կառավարությունն, ըստ նրա, տնտեսության պատկերը տեսնում է օբյեկտիվ եւ լուծումներ է փնտրում. «Մեր հիմնական նպատակն է նաեւ այս ասուլիսի՝ ակտիվ քաղաքացիների, հասարակության ակտիվ շերտերի, քաղաքացիական հասարակությանը, ձեզ մղել մասնակցության, մենք չպիտի մեր տանը նստենք սպասենք, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը որ հարցն ինչպես պետք է լուծի»: Քաղաքացին պետք է իրեն պատասխանատու զգա այս կառավարության գործունեության համար, որպեսզի կարողանա բան փոխել: Սակայն քաղաքացիներն ի՞նչ կարող են անել, երբ վերեւները կոռումպացված են. «Մի մասը առնվազն, գոնե ամենաակտիվ մասը կարող է չմասնակցել կոռուպցիային, դուք տեսե՞լ եք մի քաղաքացի, որն ասի՝ կաշառք եմ տվել, որ ընդգրկվեմ այս կամ այն ծրագրում»: Արմեն Ռուստամյանը նկատում է, որ կառավարության ծրագրում կետ կա, որտեղ խոսվում է կոռուպցիայի մասին ազդարարող քաղաքացու պաշտպանության մասին. «Դա չպիտի դիտվի որեւէ կիսագողական, կիսագողական հասարակությունում գործ տվողներ են լինում»: Լրագրողները հիշեցրեցին, որ էկոնոմիկայի դաշնակցական նախարարն առաջինը ինքը սպառնաց, որ անուններով կասի, թե ովքեր են հանրապետության մենատնտեսները, սակայն այդպես էլ ոչ մեկի անունը չտվեց: Պարոն Ռուստամյանը համաձայն է՝ ասել ես, տեր եղիր խոսքիդ. «Այս վարչապետը հենց էդպիսի պատասխանատվությամբ է մոտեցել գործին, ես վստահ եմ, որ ինքը պարզապես հայտարարություններ չի անում, իր խոսքի արժեքը գիտի»: Աղվան Վարդանյանը հիշեցնում է, որ կառավարության ծրագրի 6-ամսյա լինելը դա հենց այն ժամկետն է, երբ կմաքրվի դաշտը եւ հիմքեր կդրվեն ռազմավարական բարեփոխումների համար: