Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել

Սպորտ
a1alashkert

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը այսօր «Փյունիկի» հետ գավաթային խաղից հետո հրաժարական է տվել: «Ա1+»-ի մարզական լրագրողին ակումբի մամուլի քարտուղար Գեւորգ Մարիկյանն այդ կապակցությամբ ասաց, որ հանդիպումից հետո «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը գլխավոր մարզչից պահանջել է հրաժարական տալ, քանի որ թիմը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից: Հայաստանի առաջնության առաջիկա խաղին «Ալաշկերտին» կնախապատրաստի Արմեն Ադամյանը: Կարդացեք նաեւ  «Փյունիկը» երկրորդ անգամ հաղթեց «Ալաշկերտին»