Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» երկրորդ անգամ հաղթեց «Ալաշկերտին»

Սպորտ
a1gavat

Երեւանի «Փյունիկը» եկող տարի կշարունակի պայքարը Հայաստանի ֆուտբոլի գավաթի համար:   Այսօր կայացած քառորդ եզրափակիչ պատասխան խաղում փյունիկցիները սեփական դաշտում ընդունեցին հանրապետության չեմպիոն «Ալաշկերտին»: Կամո Հովհաննիսյանի խփած միակ գոլը հաղթական դարձավ տանտերերի համար:   Այդպիսով, երկու խաղերի արդյունքով «Փյունիկը» մտավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջին մրցավեճում թիմը նույնպես հաղթանակ էր տարել 2:1: Հաջորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի գործող գավաթակիր «Բանանցի» հետ: Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գանձասար-Կապանը»: Այդ հանիպումները կկայանան 2017 թվականի ապրիլի 11-12-ին եւ 25-26-ին: