Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ է հարևան Վրաստանում դեղը երեք անգամ էժան (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-8

Այսօր կառավարության հրավիրված ԱԺ արտահերթ նիստում շարունակվեց քննարկվել  ՀՀ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով կանոնակարգվում է բժշկական արտադրանքների շրջանառությունը։ Եթե այդ փաստաթղթին կցված հիմնավորումները գործնականում կատարվեն, ապա դրա շնորհիվ Հայաստանում դեղամիջոցները կէժանանան։ Հայաստանում դեղերի շուկայի, դեղարտադրության մասին զրուցելու և այդ ոլորտի խնդիրները սպառողի տեսանկյունից քննարկելու նպատակով,  Այբ-ֆե լրատավականը հյուրընկալել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Ինչու՞ է հարևան Վրաստանում դեղը երեք անգամ էժան։