Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը 9 ժամ լսում էր «ԳԱԼԱ»-ի հայցը

Քաղաքականություն
dat-2

Լրացված՝ 19.10.16 03:52 ԳԱԼԱ-ն ընդդեմ 34 ՏԸՀ գործով վարչական դատարանը, գիշերը, ինը ժամ դատական նիստ գումարելուց հետո, մերժեց ամփոփիչ խոսքի համար պատրաստվելու հնարավորություն տալու մասին ԳԱԼԱ կուսակցության՝ ժամանակ տալու միջնորդությունը, որոշեց անմիջապես 10-ական րոպե տալ կողմերին, ինչը ԳԱԼԱ-ն մերժեց, հայտարարելով, որ այսով դատարանը զրկեց իրեն իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցից։ Լեւոն Բարսեղյանը միջնորդեց վճիռն ընթերցել այս նիստը փակելուց հինգ րոպե անց։) Նրա միջնորդությունը  չքննարկվեց։ Լրացված՝ 19.10.16   02:45 ՀՀ վարչական դատարանում ուշ գիշերով  ընթանում է ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումի քննությունը: Լեւոն Բարսեղյանը դատի ընթացքի մասին տեղեկություն է տեղադրել իր ՖԲ-յան էջում,որը ներկայացնում ենք ստորեւ. Կենտրոնի դատավորը՝ Արթուր Ավագյանը, ազդվելով Տիգրան Եգոյանի այն հայտարարությունից, թե ձեր հայտարարած 5 րոպե ընդմիջման փոխարեն 15-18 րոպեից է վերսկսում դատը, սկսեց աղմկել, թե հարգելի պատճառով են ուշացել, հետո, երբ Եգորյանը, պնդեց հայտարարությունը, դատարանը նկատողություն արեց Եգորյանին։ Հիմա չեն թողնում առարկություն անել։ Լրացված՝ 23:09 ԳԱԼԱ-ի փաստաբան Տիգրան Եգորյանի ներկայացրած 2 միջնորդությունը, այն է` ներկայացնել թիվ 34 ԸԸՀ բոլոր տեղամասերի ընտրական փաստաթղթերը` ամփոփիչ արձանագրությունները, ընտրողների ստորագրած ցուցակները, ծրարները, քվեաթերթիկները, նաեւ դատակոչել վկաներին, դատարանը մերժեց` պնդելով, որ դա էական նշանակություն ունենալ չի կարող: Այնուհետ փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատարանը պահանջեց, որպեսզի միջնորդությունը ներկայացվի գրավոր, եւ հայտարարվեց 30 րոպե ընդմիջում: Լրացված՝ 20:19 ՀՀ վարչական դատարանում ընթանում է ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումի քննությունը:   ԳԱԼԱ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները եւ  թիվ 34 ԸԸՀ-ի կողմից Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումը: Դատական  նիստում ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը ներկայացրել է երկու կետից բաղկացած հայցապահանջը, ինչպես նաեւ գործի հետ կապված նոր հիմնավորումներ: Դատարանն ընդմիջում է  հայտարարել  նոր ներկայացված նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դրանք երրորդ կողմին փոխանցելու համար: Իսկ որպես երրորդ կողմ գործում ներգրավված են ԲՀԿ, ՀՎԿ կուսակցությունների, ինչպես նաեւ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները: