Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ղեկավարի հետ

Քաղաքականություն
arman-tatoyan

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պաշտպանի աշխատակազմի գործունեության ընդհանուր նկարագիրը, Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները: Քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, փախստականների, երեխաների իրավունքների և գործարարների շահերի պաշտպանության հետ կապված հարցեր: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաև հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և փոխգործակցելու իր պատրաստակամությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ