Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն. արդյունաբերական ցուցահանդես Երևանում

Տնտեսություն
1-19

Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվեց նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» («Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days») խորագրով: Միջոցառման շրջանակներում անցկացվեցին վարպետության դասեր ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ կազմակերպությունների համար: Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Լիդիա Օռլովան Ռուսաստանից, ոճաբան, մարկետինգի մասնագետ Լուսինե Այանյանը Էստոնիայից, Նուռը (Արման Դավթյան) և Լիլիթ Շահումյանը (By Lilit ապրանքանիշ) Հայաստանից: 2 Ներկայացվեցին նաև «Տերյան» մշակութային կենտրոնի դիզայներ Լիլիթ Մելիքյան «Անցյալի ապագան»,  “Toko’s- Paris” ընկերության “Nostalgie”, դիզայներ Ելենա Պեմիրալ “Fashionable fur kaleidoscope” դիզայներական հավաքածուները: Միջոցառման հիմնական առանցքը արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթայի ներկայացումն էր՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ: 4 Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու  նպաստելու փորձի փոխանակմանը: 3 Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։ Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը: 5