Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական դատարանը մերժեց Գյումրու ավագանու թեկնածուների հայցը (տեսանյութ)

Քաղաքականություն
07.04.25

Քիչ առաջ Վարչական դատարանը մերժեց Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը («Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից), որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը։ Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը 17 մանդատով մեծամասնություն է կազմել  ավագանիում: Հայցվորների համար անհասկանալի է, թե ինչու է հենց ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից վերցվել մեկական մանդատ ու տրվել Բալասանյան դաշինքին։ Կուսակցությունների ու ավագանու թեկնածուների համար դատարանի որոշումն անընդունելի էր, քանի որ, ըստ նրանց, այդ քվեները պարզապես գողացել են քաղաքական ուժերից։