Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Լիվերպուլի» հետ խաղին

Սպորտ
a1mxitaryan

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին դարձյալ չի ընդգրկել թիմի կազմում: Մանչեսթրցիներն այսօր Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում ուժերը չափելու են «Լիվերպուլի» հետ: Քիչ առաջ հրապարակվեցին թիմերի մեկնարկային եւ պահեստային կազմերը: Հենրիխ Մխիթարյանն բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, սակայն նա թիմի հետ գտնվում է Լիվերպուլում: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում վերջին անգամ հանդես է եկել սեպտեմբերի 10-ին, «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում: