Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանն իր ոտքով եկել է  դատարան

Քաղաքականություն
pavlik

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր իր ոտքով եկել է Վերաքննիչ քրեական դատարան: Այսօր դատարանում պետք է լսվի «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը։ Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Պավլիկ Մանուկյանը դատարան չէր բերվել: Ըստ պաշտպանական կողմի՝ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է վերացնի Պավլիկ Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը, քանի որ հստակեցված չէ նրա մեղադրանքը, այսինքն՝ հստակ ձևակերպված չէ, թե Պավլիկ Մանուկյանն ինչում է  մեղադրվում։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Պավլիկ Մանուկյանը վիրահատությունների է ենթարկվել, նա չէր կարողանում քայլեր:  Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով նա  գնդացրային վնասվածք էր ստացել զույգ ազդրերի շրջանում, բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք: