Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապացույց չկա  Ժիրայր Սեֆիլյանի  դեմ». կալանքի ժամկետը երկարացվեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
EDB4A06E-10AA-4BD6-8DC3-C6D8389A8566_w987_r1_s

«100-ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: Պաշտպան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ին հայտնեց, որ լույս կիրակի գիշերը՝ ժամը 1,30 պետք է հրապարակվեր որոշումը, սակայն միայն  այսօր մեծ դժվարությամբ կարողացել են պարզել, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է: Պաշտպանի խոսքերով՝  մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է:  «Երեք մեղադրանքները միացրին իրար, սակայն որեւէ գործողություն չեն կատարել: Քննչական խմբի կազմում 60 քննիչները որեւէ գործողություն չեն կատարել եւ  անգամ կես ապացույց ձեռք չեն բերել»: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է  մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: «Ոչ թե նախաքննություն իրականացնելու նպատակով են Ժիրայր Սեֆիլյանին պահում անազատության մեջ, այլ պարզապես պատժում են»,- եզրափակեց պաշտպանը: Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է անազատության մեջ: