Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ երթևեկել ձմեռային անվադողերով

Հասարակություն
zyun

Հոկտեմբերի 17­-ից 19­ -ը Հայաստանի շրջանների  մեծ մասում սպասվում են տեղումներ,  լեռնային  գոտիներում, Լոռիի, Տավուշի,  Սյունիքի  և Արցախի  նախալեռնային  հատվածներում՝  ձյան տեսքով: ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարարությունը  խորհուրդ է տալիս  հատկապես Լոռի,  Տավուշ,  Սյունիք  և Արցախ  երթևեկել  բացառապես  ձմեռային անվադողերով: Ինչպես հայտնում է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքը,  հոկտեմբերի 20-ից ­21-­ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3­8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-­18­-ն աստիճանաբար կնվազի 8­-ից 10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15­-20 աստիճանով և գիշերը կկազմի 0...­5 աստիճան: