Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոբ Դիլըն. «Կարող եք ինձ ճոճաձողի մարմնամարզիկ համարել». Հետք

Հասարակություն
71771_b

Նաիրա Հայրապետյան «Բանաստեղծ լինելու համար ամենևին էլ պարտադիր չէ անընդհատ ինչ-որ բան գրել,- մի առիթով ասել է Բոբ Դիլընը,- որոշ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում աշխատում են բենզալցակայաններում, բայց նրանք բանաստեղծներ են»: 54 տարի առաջ՝ 1962թ., նա թողարկեց իր դեբյուտային ալբոմը, որը կրում էր «Bob Dylan» անունը: Այստեղ ընդգրկված էին երաժշտի տարբեր կատարումներ, որոնք ֆոլկ, բլյուզ, նաև գոսպել ոճերում ստանդարտ երգերի քավըրներ էին: 13 երգերից միայն երկուսն էին նրա հեղինակային գործերը՝  «Song to Woody» և «Talkin’ New York»: Այս ալբոմից հետո նա, այսպես ասած, պաշտոնապես «կնքվեց» Բոբ Դիլըն բեմական անվամբ և սկսեց իր համաշխարհային փառքի ճանապարհը՝ դառնալով լեգենդ, պաշտամունք, հեղինակավոր երգահան-բանաստեղծ, նկարիչ և դերասան, երաժշտության աշխարհում ամենաազդեցիկ անուններից մեկը մինչ օրս: Նրա լավագույն երգերից շատերը դարձել են ազատության, անկախության, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ու հակապատերազմական շարժման հիմներ: Հոկտեմբերի 13-ին Ստոկհոլմում Նոբելյան մրցանակաբաշխության խորհուրդը հայտարարեց գրական ոլորտում այս տարվա մրցանակակրի անունը, որից հետո համացանցը ողողվեց բազմաթիվ հակասական կարծիքների, քնարկումների, շնորհավորանքների և դժգոհությունների հեղեղով: Նա Ռոբերտ Ալեն Ցիմերմանն էր, նույն ինքը՝ կես դարից էլ ավել երաժշտության կուռք հանդիսացող Բոբ Դիլընը: Գրականության ասպարեզում այս հեղինակավոր մրցանակը նրան է շնորհվում«ամերիկյան երգարվեստը բանաստեղծական նոր արտահայտչամիջոցներով հարստացնելու համար»: Այս հայտարարությունն անակնկալ էր ոչ միայն գրականության ասպարեզի ներկայացուցիչների համար, այլև Դիլընի երկրպագուների: Թեմային անդրադարձան ամենահեղինակավոր պարբերականներն ու մեդիադաշտի տարբեր ասպարեզներ, որոնք և՛ արժևորում, և՛ վիճարկում էին շվեդական ակադեմիայի անակնկալ որոշումը՝ ամենևին չնսեմացնելով Դիլըն-երևույթի դերը, ազդեցությունը  համաշխարհային ժամանակակից մշակույթում: dilan-1 Մանրամասներն՝ այստեղ