Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրան-Ադրբեջան սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ

Պաշտոնական
7e50a9eec649526428e918587d0bbc73

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.650 և արևելյան երկայնության 47.930 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ: