Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Պաշտոնական
exanak1

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզեր և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: Հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: 15_15arm Երևանում՝ Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ին սպասվում է թույլ անձրև: 15_arm