Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտակերտում նոր հյուրանոց է բացվել

Պաշտոնական
դդ-1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան: Ներքին Հոռաթաղ գյուղում Նախագահն այցելել է նորակառույց մանկապարտեզ: Երկրի ղեկավարը գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ընդլայնումը համարել է պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը՝ նշելով, որ այն այսուհետ էլ լինելու է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Շրջկենտրոն Մարտակերտում Բակո Սահակյանը ներկա է գտնվել նոր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Մեծ շեն գյուղում երկրի ղեկավարը մասնակցել է նորակառույց մշակույթի տան, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանի եւ Սուրբ Գեւորգ եկեղեցուն կից երիցատան բացման հանդիսավոր արարողություններին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եսայանների ընտանիքին՝ Սառա Եսայանի գլխավորությամբ, Մարտակերտ քաղաքում եւ Մեծ շեն գյուղում այս նախագծերի իրականացման համար՝ բարձր գնահատելով նրանց մշտական աջակցությունն Արցախին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 151016-metsshen-info 151016-metsshen-1-info 151016-martakhyuranoc-info 151016-nerkhoratghmankapart-info