Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արկադի Անդրեասյանը դժգոհ է «Փյունիկի» հետ խաղի մրցավարությունից

Սպորտ
a1andreasyan

Երեւանի «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը Հայաստանի առաջնության 9-րդ տուրի «Փյունիկի» հետ խաղից հետո բավական դժգոհ էր մրցավարությունից:   «Գլխավոր մրցավարի պատճառով գոլեր գրանցվեցին: Այնպսի տպավորություն է, որ եթե գոլ չի գրանցվում, ապա մրցավարը լավը չէ: Ինչեւէ, առաջին խաղակեսում մենք զիջեցինք, բայց երկրորդում ավելի լավ խաղացինք: Խաղի հաշիվը մեր համար այնքան էլ կարեւոր չէր: Գլխավորն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստները խաղային փորձ են ձեռք բերում եւ պայքարում են հիմնական կազմի մեջ մտնելու համար», - ետխաղյա մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը:   Նշենք, որ «Արարատն» այդ խաղում պարտվեց 0:4 խոշոր հաշվով:   Խոսելով թիմից ազատված աֆրիկացի 4 ֆուտբոլիստների մասին, Արկադի Անդրեասյանն ասաց, որ իրենց պահանջներին չհամապատասխանող ֆուտբոլիստներից աստիճանաբար հրաժարվում են, որպեսզի ապագայում ավելի ուժեղ թիմ ստեցծեն:   Հավելենք, որ այս տուրը մեկնարկեց Կապանում, տեղի «Գանձասար-Կապանի» եւ «Բանանցի» միջեւ նշանակված խաղով: Այն անցել է տանտերերի առավելությամբ եւ ավարտվել 4:0 հաշվով:   Վաղը տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպումը: Առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը» Երեւանի «Նաիրի» մարզադաշտում կհանդիպի երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտի» հետ: