Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ ԵԽԽՎ-ում.«Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
6aa43520a37102cc9cda29cedb1a9767

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին միջադեպ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի և հայկական պատվիրակության անդամների միջև: Ռաֆայել Հուսեյնովը ազատ դեբատների ընթացքում ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե իբր Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով` ազատության համար: Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, և այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ելույթում կարճ հակադարձեց Հուսեյնովին, այնուհետև խոսեց ԵԽԽՎ-ի` կոռումպացված լինելու մասին` վկայակոչելով ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, որը Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար է մեղադրվում: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհատեց հայ պատվիրակին` պատճառաբանելով, թե դատական գործընթացի տակ գտնվող գործի մասին իրավունք չունի խոսել: Այս միջադեպին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որի ընթացքում տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե Ռաֆայել Հուսեյնովին առաջարկում է դիմել հոգեբույժի: Այնուհետև գառգոռալով արձագանքեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը` հայտարարելով, թե վարկաբեկում եք մարդկանց: Տիկին Զոհրաբյանը շարունակեց ելույթը, Ագրամունտն անջատեց նրա բարձրախոսը` հայտարարելով, թե իրավունք չունեք խոսելու, տիկին Զոհրաբյանն էլ, թե Դուք էլ իրավունք չունեք ինձ ընդհատելու, քանի որ Դուք ևս Ադրբեջանի կողմից կաշառված լոբբիստ եք և դրա համար ձեզ ձեռք չի տալիս, որ այս ամբիոնից հնչի մեկ այլ կաշառված գործչի մասին: Այս վիճաբանությանն ընդհատեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը` հայտարարելով, որ Ագրամունտն իրավունք չունի լռեցնելու անկախ պատգամավորի: aravot.am