Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում հանգստյան օրերին բացօթյա համերգներ կկազմակերպվեն

Մշակույթ
jazz-band-2-LGU

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ, այսուհետ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևանի տարբեր հատվածներում՝ այգիներ, հրապարակներ, մարդաշատ այլ վայրեր, կիրականացվեն համերգային տարատեսակ միջոցառումներ: «Դահլիճից դուրս». ահա այսպես է կոչվում միջոցառումների այս նոր շարքը, որի սկիզբը կդրվի վաղը՝ ժամը 17.00-ին, միաժամանակ, Ազատության հրապարակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կասկադ համալիրում, Հյուսիսային պողոտայում և մանկական այգում: «Դահլիճից դուրս» նախագիծը Երևանը կողողի ազգագրական, էստրադային, ջազային, ռոք և այլ երաժշտական մեղեդիներով: Նպատակը մեկն է` ստեղծել մշակութային միջավայր, ապահովել ուրախ և տոնական հանգստյան օրեր: Ծրագիրն ունի շարունակական բնույթ. այս կերպ հանրությանը հաղորդակից կդարձնենք մշակույթին, բարձրորակ երաժշտությանը և նոր շունչ կհաղորդենք մեր սիրելի քաղաքին: Ստորև ներկայացնում ենք «Դահլիճից դուրս» նախագծի այս շաբաթվա ծրագիրը. Հոկտեմբերի 15` ժամը 17.00-19.00 Ազատության հրապարակ - Ազգագրական համույթներ Շառլ Ազնավուրի հրապարակ - «Սայաթ-Նովա» ժող գործիքների անսամբլ Կասկադ համալիր - «Գութան» նախագիծ Մանկական այգի - հայպետֆիլհարմոնիայի «Ֆոլկ մոդեռն» ժողգործիքների նվագախումբ Հյուսիսային պողոտա - Ջազ Բենդ Հոկտեմբերի 16` ժամը 17.00-19.00 Ազատության հրապարակ - Ջազ Բենդ Շառլ Ազնավուրի հրապարակ - «Գութան» նախագիծ Կասկադ համալիր - Հայաստանի ազգային պետ. նվագախումբ Մանկական այգի - Ջիվանու դպրոց Հյուսիսային պողոտա- «Ակունք» ազգագրական համույթ: